Սեւամորթ «Մադոննան նորածնի հետ». Նաոմի Քեմփբելը երկրպագուների շրջանում իրարանցում է առաջացրել

10:11   14 մայիսի, 2019

Մայրիկի օրը, որն ակտիվորեն նշվում է ԱՄՆ-ում եւ շատ այլ երկրներում, Նաոմի Քեմփբելը Instagram-ում լուսանկար է հրապարակել, որում պատկերված է՝ փոքրիկը գրկին։ Հայտնի մոդելը չի մեկնաբանել կադրը, այն միայն ուղեկցել է սրտիկների տեսքով սմայլիկներով։ Այն դեպքում, երբ Նաոմին ոչ մի մեկնաբանոթյուն չի գրել, երկրպագուների շրջանում իրարանցում է սկսվել։ «Շնորհավորում եմ, Նաոմի», «Մայրությունը սազում է ձեզ», «Դուք հրաշալի մայր կլինեք»,- գրել են նրանք։

Հարցազրույցներում Նաոմին բազմաթիվ անգամներ ասել է, որ երազում է մայրանալու մասին, անկախ այն հանգամանքից՝ իր կողքին տղամարդ կլինի, թե ոչ։

Ի դեպ, «սեւ հովազը» երբեք ամուսնացած չի եղել, սակայն հաջողությամբ սիրավեպեր է ունեցել ամենացանկալի տղամարդկանց հետ։ Մոդելի վերջին սիրելիներից մեկը 25-ամյա Լիամ Փեյնն է, ում հետ հարաբերությունների մասին արտասահմանյան լրատվամիջոցները գրում էին դեռ ձմռանը։

Աղբյուրը՝ www.eg.ru



© NEWS.am STYLE