Հայտնի են բոլոր ժամակներների սերիալների լավագույն չարագործները

12:19   14 մայիսի, 2019

Ցանկում առաջատարը Սերսեա Լանիստերն է «Գահերի խաղ»-ից, որին մարմնավորում է Լինա Հիդին։ Նշվում է, որ այս հերոսուհու կադրում հայտնվելը ոչ միայն ստիպում է նյարդայնանալ նույնիսկ ամենահանգիստ հեռուստադիտողին, այլեւ «վտանգում է ցանկացած մեկի անվտանգությունը, որը պարզապես նրա հետ գտնում է նույն տեսարանում»։

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է  բրիտանական «Վատ աղջիկներ» սերիալի հերոս Ջիմ Ֆեները, որի կերպարը մարմնավորում է Ջեք Էլիսը։ Լրագրողների կարծիքով՝ թեեւ այս կերպարը սպա է կանանց համար նախատեսված բանտում, նա նույնքան չարագործ է, որքան բանտարկյալները։

Եռյակը եզրափակում է Գայ Բալթարը «Գալակտիկա աստղային հածանավը» սերիալից, որի կերպարը մարմնավորել է Ջեյմս Քելիսը։ Շատ հեռուստադիտողներ վիճում են՝ արդյոք այս կերպարը չարագործ է, թե ոչ, սակայն նրան որոշել են ներառել ցանկանում այն պատճառով, որ նա պատրաստ է մարդկությանը դավաճանել ողջ մնալու համար։

Չորրորդ հորիզոնականում Գուստավո Ֆրինգն է «Breaking Bad» սերիալից։ Նրան սարսափելի նարկոբարոն են անվանել, ում հետ հարկավոր չէ կապվել։ Հինգերորդ հորիզոնականում Ջիփ Ռոզետին է «Ընդհատակյա կայսրություն» ֆիլից՝ մանիակալ կերպար, որը պատրաստ է ամեն ինչի հանուն գլխավոր հերոսի՝ Նակի Թոմփսոնի ոչնչացման։

Առաջին տասնյակում հայտնվել են նաեւ այնպիսի չարագործներ, ինչպիսիք են «Բրուքլին 9-9» սիթքոմի հերոս Դագ Ջուդին, Ջենթլմեն հրեշները «Բաֆի՝ վամպիրների որսորդը» սերիալից, Ռիչարդ Հիլմանը  «Թագադրության փողոց»-ից, Ջեյ Ար Յուինգը «Դալաս»-ից եւ Էլ Սվերնջենը «Դեդվուդ»-ից։

Աղբյուրը՝ The Independent



© NEWS.am STYLE