Հմայիչ Լուիզա Ներսիսյանի լուսանկարները Սեւանից

10:44   14 մայիսի, 2019

Երեւանի պետական կամերային թատրոնի դերասանուհի Լուիզա Ներսիսյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Դերասանուհու միկրոբլոգում հրապարակված լուսանկարներն արվել են Սեւանում։ Հմայիչ Լուիզա Ներսիսյանը բաց գույնի բլուզ է կրում եւ գրեթե դիմահարդարված չէ։ Դերասանուհին լուսանկարները չի մեկնաբանել,միայն օգտագործել է Հայաստան, բնություն, լավ օր, ջուր, երկինք եւ այլ հեշթեգեր։ Երկրպագուները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են թողել։ «Անսահման գեղեցկություն»,- գրել է նրանցից մեկը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Luiza Nersisian (@luizanersisian)

Հիշեցնենք՝ ավելի վաղ հապարակված տեսանյութում դերասանուհին ներկայացրել էր վառ դիմահարդարումը։ Լուիզա Ներսիսյանը կրում էր կանաչ զգեստ, ջինսե վերնազգեստ, իսկ կերպարն ամբողջացրել էին խոշոր աքսեսուարները՝ ականջօղերը։



© NEWS.am STYLE