«Գտիր նրան, առանց որի արեւն այլեւս կդադարի ջերմացնել...». Տաթեւ Սարգսյանի հմայիչ լուսանկարը

12:41   14 մայիսի, 2019

Դերասանուհին Տաթեւ Սարգսյանը կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով արտահայտիչ դիմահարդարումը։

Դերասանուհին, որն այս շրջանում նկարահանվում է «Էլենի օրագիրը 2» սերիալում, լուսանկարը հրապարակել է իր միկրոբլոգում։ Նա վառ դիմահարդարում է ընտրել, ընդգծված են աչքերն ու շուրթերը։ «Պատահական հանդիպիր մեկին, առանց որի ժամանակը կմոլորվի ու առաջ չի գնա։ Ճանաչիր մեկին, առանց որի ապրելը քո ամենավատ երազը կլինի։ Մի օր պատահմամբ դիպիր մեկի ուսին ու ներողություն խնդրիր, հետո հասկացիր, որ նրա հետ ոչ ներողությու՜ն...ոչ նեղությու՜ն... Գտիր նրան, առանց որի արեւն այլեւս կդադարի ջերմացնել... արեւից ուժեղ, արեւից վառ, արեւից ջերմ ու այրող մեկին գտիր...»,- մեկնաբանություններում գրել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին վագրային պրինտով զգեստ էր կրում, որը բաց էր ուսերի հատվածում։ Տաթեւ Սարգսյանը վառ դիմահարդարում էր ընտրել եւ նուրբ վզնոց։ Հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին թողել՝ նշելով, որ նա շատ գեղեցիկ է։ Դերասանուհին եւս մեկ լուսանկար էր հրապարակել, որում պատկերված էր Տաթեւիկ Ադումյանի հետ։ «Նոր սկիզբ»,- այս հեշթեգն էր օգտագործել Տաթեւ Սարգսյանը։



© NEWS.am STYLE