«Դրախտային». Հասմիկ Խոջյանի լուսանկարը Բյուրականից

13:43   14 մայիսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր առօրյա կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում դերասանուհին պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա կրում է ջինսե տաբատ եւ մոխրագույն բլուզ։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ «Դրախտային։ Ամառն արդեն շա՜տ մոտ է։ Սպասո՞ւմ եք ամռանը»,- մեկնաբանություններում գրել է դերասանուհին, որն այս շրջանում հանդես է գալիս «Էլենի օրագիրը 2» սերիալում։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին տաբատ էր կրում եւ տոպ, որոնք համադրել էր ցածրակրունկ կոշիկների հետ։«Ի՞նչ հիշողություններ ունեք մայիսի 9-ի հետ կապված։ Հաղթանակած օրվա շունչն ուրիշ տեսակի «խաղաղ ու ջինջ» էներգեիա է պարունակում իր մեջ... Պապիկս Հայրենական Մեծ պատերազմի վետերան էր... նրա կենդանության օրոք այս օրն իրական տոն էր... Մեծ հանդիսավորությամբ հավաքում էր Մեզ՝ իր բոլոր թոռներին, գնում էինք Հաղթանակի զբոսայգի, Եռաբլուր, իսկ հետո տանը նշում էինք ՀԱՂԹԱՆԱԿԸ… Հիմա Ինձ համար փոխվել է ամեն ինչ՝ խաղաղ, ներդաշնակ, ներքին եւ արտաքին հաղթանակներով լի, հիշողության ժպիտը դեմքիս լուսավոր օր է...»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE