«Քեզ եւս կբուժեն». Բրիթնի Սփիրսին հոգեբուժական հիվանդանոցում բռնի կերպո՞վ էին պահում

14:43   14 մայիսի, 2019

Ամերիկացի փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսը հայտարարել է, որ իրեն ուժով են պահել հոգեբուժական հիվանդանոցում, հայտնում է TMZ պորտալը։

Նշվում է, որ նա հայտնվել է դատարանում, ուր պատմել է, որ հայրը՝ Ջեյմի Սփիրսն, իրեն տեղավորել է կլինիկայում իր կամքին հակառակ, ինչպես նաեւ ստիպել դեղամիջոցներ ընդունել։ Երգչուհու մոր՝ Լին Սփիրսի փաստաբանը հաստատել է առաջադրված մեղադրանքները։

Նա նաեւ պահանջել է չեղարկել Ջեյմի Սփիրսի խնամակալությունն իր նկատմամբ։ Դատարանը չի բավարարել երգչուհու միջնորդությունը եւ կարգադրել հոբեգուժական փորձաքննություն անցնել։

Հրատարակությունը պարզաբանում է, որ երգչուհու հայրը նրան հիվանդանոցում պահելու լիազորություն չուներ։ Բացի այդ՝ TMZ-ն ընդգծում է, որ բժշկական հաստատությունը չի կարող հիվանդին բուժել նրա կամքին հակառակ, քանի որ դա հակաօրինական է։

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE