Ռիփին ուլտրակարճ զգեստով ընդգծել է կազմվածքը

16:39   14 մայիսի, 2019

Երգչուհի Ռիփին նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին կարճ, փայլուն զգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Երգչուհին այն համադրել է խոշոր ականջօղերի եւ վառ դիմահարդարման հետ։ «Ետնաբեմ»,- մեկնաբանություններում գրել է Ռիփին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում նա պուտավոր զգեստ էր կրում, որը խորը լանջաբացվածք ունի։ Ռիփին գրեթե դիմահարդարված չէր։ «Ամբողջ տիեզերքը ներսում»,- մեկնաբանություններում ռուսերենով գրել էր դերասանուհին։  Հետեւորդներին լուսանկարն ակնհայտորեն դուր էր եկել, Ռիփիի էջում բազմաթիվ դրական մեկնաբանություններ կային։ «Տիկնիկ»,- գրել էր նրանցից մեկը։

Լուսանկարները՝ @vahestep, @eminbaghajyan 



© NEWS.am STYLE