Դմիտրի Մալիկովի երիտասարդ դուստրն օգտատերերին շոկի է ենթարկել անկեղծ դեկոլտեով

16:11   14 մայիսի, 2019

19-ամյա մոդել Ստեֆանիան՝ երգիչ Դմիտրի Մալիկովի դուստրը, հայտնվել է հերթական սկանդալի կենտրոնում։ Օգտատերերը հանգել են այն եզրականցությանը, որ աղջիկը բոլորովին կորցրել է ամոթը։ Բացասական մեկնաբանությունների առիթ են դարձել լուսանկարները, որոնք հրապարակվել են Instagram-ում աղջկա պաշտոնական էջում։

Картинки по запросу стефания маликова

Աղջիկը նոր ֆոտոշարքի համար բավական համարձակ կերպար է ընտրել. Մալիկովան օձի կաշվի պրինտով կարճ շորտ է կրել եւ խորը դեկոլտեով սպիտակ բլուզ։ Կերպարն ամբողջացրել է սեւ պայուսակը։ Լուսանկարները չափազանց հակասական արձագանքներ են առաջացրել օգտատերերի շրջանում։ Շատերը կարծում են, որ աջիկը չափազանց անկեղծ հագուստ է ընտրում։ «Ինչպե՞ս չես ամաչում լուսանկարվել այդ կերպ», «Ապրում է հայրիկի փողերի հաշվին եւ ցույց է տալիս իրեն»,- գրել են հետեւորդները։

Картинки по запросу стефания маликова

Շատերն էլ, սակայն, շտապել են պաշտպանել Մալիկովի 19-ամյա դստերը։ «Ինչ չարախոս մարդիկ են։ Հանգստացեք։ Ստեշան երեխա է՝ իր ոճով, մանկականությամբ եւ թեթեւությամբ։ Արեւ։ Արքայադուստր։ Հիանալի երեխա։ Ի՞նչ եք սպասում նրանից։ Ի՞նչ պահանջներ ունեք, նախաձնողներ, երեխայի նկատմամբ։ Հոգնեցրել եք ձեր սարկազմով ու նախանձով»,- գրել է օգտատերերից մեկը։



© NEWS.am STYLE