Մարգարիտա Սիմոնյանն առաջին անգամ ցույց է տվել կլորացած որովայնը

15:29   14 մայիսի, 2019

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը եւ նրա ամուսինը՝ հայտնի ռեժիսոր Տիգրան Քեոսայանը սպասում են երրորդ երեխայի ծնունդին։

Մարգարիտան երկար ժամանակ հետեւորդների հետ չէր կիսվում իր լուսանկարներով, սակայն այս անգամ ցույց է տվել՝ ինչ տեսք ունի։ Լրագրողն Ադլերում արված լուսանկար է հրապարակել, ուր անցկացնում է դեկրետային արձակուրդը։ Մարգարիտա Սիմոնյանը հարմարավետ հագուստ է կրում՝ ջինս, վերնաշապիկ եւ երկար կարդիգան։ Մարգարիտայի կողքին կանգնած են հեռուստալրագրող Ռոման Բաբայանը եւ նրա ընկերը։

«Երբ անտառում չղջիկ ես տեսել»,- լուսանկարը մակագրել է Մարգարիտա Սիմոնյանը։ Նրա հետեւորդները հիացել են նոր լուսանկարով եւ հաճոյախոսություններ շռայլել։

Սիմոնյանի հղիության մասին հայտնի է դարձել մարտին։ Լրագրողը հայտնել էր ընտանիքում համալրման մասին եւ նշել, որ աշխատանքային դադար է վերցնում։

Լուսանկարները՝ PersonaStars, Instagram



© NEWS.am STYLE