Բրիտանական հրատարակությունը խորհուրդ է տալիս այցելել Հայաստան եւ հստակ գիտի՝ ինչ է հարկավոր տեսնել

17:18   14 մայիսի, 2019

Բրիտանական Wanderlust.co.uk տուրիստական հրատարակությունը վերջին հրապարակումներից մեկը նվիրել է Հայաստանին՝ պատմելով ամենի մասին, ինչ հարկավոր է անել մեր երկիր գալու դեպքում։

«Երեւանը բարյացակամ է հետիոտների նկատմամբ, այնտեղ հեշտ է կողմնորոշվել, այն, իսկապես, հիասքանչ է։ Վայելեք սուրճն ու բուլվարները, այգիները եւ էլեգանտ հրապարակները։ Երեւանի փողոցային մշակույթը Մարսելի եւ Բեյրութի էկզոտիկ խառնուրդն է՝ խորհրդային ազդեցության երանգով...»,- գրում է հրատարակությունը։

Հեղինակները խորհուրդ են տալիս այցելել է Երեւանի ամենահին թողամասերից մեկը՝ Կոնդ։ Առանձին խորհուրդ է տրվում տեսնել Ծիծեռնակաբերդը եւ հարգել 1915թ.-ի ցեղասպանության զոհերի հիշատակը։

Հրատարակության համար հետաքրքիր է նաեւ Երեւանի գիշերային կյանքը. խորհուրդ է տրվում ջազ լսել, ինչպես նաեւ զվարճանալ գիշերային ակումբներում, ուր միշտ ուրախանում է երիտասարդությունը, եւ լավ կոկտեյլներ են առաջարկվում։

Մեկ այլ հետաքրքիր զբաղմունք՝ քայլելով շրջել Հայաստանի վանական համալիրներում։ «Այս երկրում շատ են միջնադարյան վանքերը, եկեղեցիները, որոնք արժանի են ուսումնասիրելու»,- գրում է հեղինակը՝ նշելով, որ Հայաստանն առաջին երկիրն է, որն ընդունել է քրիստոնեությունը. «Չմոռանաք այցելել Գեղարդ վանք, Գառնիու տաճար՝ դրա հրաշալւ լեռնային բնապատկերով՝ Քարերի սիմֆոնիա եւ Էջմիածնի մայր տաճար...»։

Հեղինակները խորհուրդ են տալիս Ֆիոլետեվո մալականներով բնակեցված գյուղ՝ այս հետաքրքիր համայնքի մշակույթի եւ սովորույթների հետ ծանոթանալու համար։

Եվ ի վերջո հրաշալի Արարատը, որը, թեեւ գտնվում է Թուրքիայի տարածքում, սակայն Երեւանից, Խոր Վիրապից եւ Հայաստանի այլ տարածքներից դրա տեսքը պարզապես հմայում է։



© NEWS.am STYLE