«Զվարճանում ենք հայկական ձեւով». հայտնի վարսահարդար Գեորգի Կոտը պարում է զուռնայի հնչյունների ներքո

18:11   14 մայիսի, 2019

Վարսավիրական արվեստի երկակի չեմպիոն եւ Ռուսաստանի դիզայներների միության անդամ Գեորգի Կոտն Instagram-ում տեսանյութ է հրապարակել իր օնլայն վարպետության դասի պատրաստությունից։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Georgiy Kot (@georgiykot)

Տեսանյութում երեւում է՝ ինչպես են Կոտը եւ երիտասարդ մարդկանց խումբը պարում զուռնայի հնչյունների ներքո: Նրանց ձեռքերում ծաղկեփնջեր են, որոնք հետագայում երեւում նաեւ վարպետության դասի ընթացքում արած տեսանյութերում։ «Այսօր զվարճանում ենք հայկական ձեւով»,- հրապարակումը մեկնաբանել է նա։ Ոճաբանը կրակոտ պարով հիացմունք է առաջացրել սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Georgiy Kot (@georgiykot)

Ռուս վարսահարդար եւ ոճաբան Գեորգի Կոտն աշխարհի վարսավիրական արվեստի երկակի չեմպիոն է, վարսահարդարների համաշխարհային կազմակերպության անդամ եւ միջազգային կարգի վարպետ, կիսով հայ։ Նա ծնվել է Աբխազիայում 1984թ.-ի դեկտեմբերի 24-ին։ Նույնը օրը ծնվել է նաեւ մրա մայրը՝ Սուսաննա Վարդանովնա Ագոզյանը։  

Կոտը միջազգային մրցույթներից բազմաթիվ մրցանակներ ունի։ 2008թ.-ին վարսահարդարը ճանաչվել է աշխարհի լավագույն ոճաբաններից մեկը, նրան շնորհվել է միջազգային դասի վարպետի կարգավիճակ։



© NEWS.am STYLE