«Վերջապես ես արեցի դա». Աննա Գրիգորյանը փոխել է սանրվածքը

21:43   14 մայիսի, 2019

Հաղորդավարուհի, դերասանուհի Աննա Գրիգորյանը կտրուկ փոխել է ոճը։ Դերասանուհին նոր սանրվածք ունի, որը ցույց է տվել Instagram-ում։

Աննա Գրիգորյանը լուսանկարների շարք է հրապարակել իր միկրոբլոգում, որոնցում աֆրիկյան հյուսքերով է։ «Վերջապես ես արեցի դա»,- մեկնաբանություններում անգլերենով գրել է Աննան։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում Աննան երկար, ծաղկավոր շրջազգեստ էր կրում, որը համադրել էր սպիտակ բլուզի հետ։ Կերպարն ամբողջացրել էին խոշոր վզնոցը։ Աննան այդ անգամ եւս ներկայացել էր առանց դիմահարդարման։ Հետեւորդները գնահատել էին դերասանուհու գեղեցկությունն ու հաճոյախոսություններ արել նրան։



© NEWS.am STYLE