Անահիտ Սիմոնյանի ջերմ լուսանկարը որդու հետ

22:41   14 մայիսի, 2019

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը կիսվել է ջերմ ընտանեկան լուսանկարով։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է որդու՝ Արմանի հետ։ Անահիտը նախշազարդ տաբատ է կրում եւ սեւ տոպ։ Սեւ-սպիտակ լուսանկարի մեկնաբանություններում հմայիչ մայրիկն օգտագործել է կյանքը գեղեցիկ է հեշթեգը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում Անահիտ Սիմոնյանը պատկերված է ամուսնու՝ սիրված երգիչ Հայկոյի հետ։ «Մեր սերը Մարտուն Ալեքսանդրովիչի աչքերով»,- մեկնաբանություններում գրել էր երգչուհին։



© NEWS.am STYLE