Պլյուս չափի մոդել Էշլի Գրեմը նիհարել է ու զայրացրել երկրպագուներին

20:17   14 մայիսի, 2019

Ամերիկացի պլյուս չափի մոդել Էշլի Գրեմին ամոթահար են արել քաշ կորցնելու համար։ Լուսանկարը, որի մեկնաբանություններում արտահայտվել են երկրպագուները, մոդելը հրապարակել է Instagram-ի իր էջում։

Լուսանկարում Գրեմը բիկինի է կրում, կադրերն արված են Մեքսիկայում։ Երկրպագուներին զայրացրել է պլյուս չափի մոդելի փոխված արտաքինը. նրանք կարծում են, որ մոդելը լրջորեն նիհարել է։ «Դու չափից շատ ես նիհարել։ Էշլի, շատ մի նիհարել։ Դու ոգեշնչում էիր ոչ այնքան սլացիկ կազմվածք ունեցող կանանց եւ աղջիկների համար», «Հանկարծ նա կարող է դառբնալ բոլորի նման։ Նա գրեթե արդեն դարձել է», «Դու այլեւս նման չես քեզ», «Եվ մարդիկ մինչ այժմ սա պլյուս չա՞փ են անվանում»,- զայրացել են օգտատերերը։

Картинки по запросу ashley grahamКартинки по запросу ashley graham

Լուսանկարները՝ Getty images, Instagram



© NEWS.am STYLE