«Физрук» սերիալի աստղը թոփլես նկարահանվել է «Գահերի խաղ»-ի հերուսուհիներից մեկի կերպարում

23:01   14 մայիսի, 2019

24-ամյա Պոլինա Գրենցն իր նոր կերպարով ապշեցրել է հետեւորդներին։ Դերասանուհին լուսանկարվել է «Գահերի խաղը» հեռուստասերիալից հայտնի Դեյեներիս Թարգարիենի կերպարում։

«Физрук»-ի դերասանուհին հայտնի հեռուստասերիալում հանդես եկող վիշապների մորը նմանվելու համար կրել է հյուսերով ճերմակ կեղծամ։  Պոլինան հանդես է եկել թոփլես, շատ քիչ շպարով։

«Կրակը չի կարող սպանել վիշապին», - մեկնաբանությունների հատվածում հայտարարել է Գրենցը։ Նա ակնհայտորեն արձագանքել է վերջին եթերաշրջանի հինգերորդ սերիայի իրադարձություններին։

Երկրպագուները գնահատել են Պոլինայի եւ Էմիլի Քլարքի կերտած հերոսուհուն եւ խորհուրդ են տվել շիկահեր դառնալ։

Похожее изображение

Պոլինա Գրենցը հայտնի է դարձել «Физрук» սերիալում կերտած Սաշա Մամաեւայի կերպարով։ Դերի համար նա գիրացել է  կիլոգրամով։ Նկարահանումներից հետո աղջիկն ակտիվ պայքարել է վելորդ քաշի դեմ եւ մոտիվացրել է իր երկրպագուներին։



© NEWS.am STYLE