Սպիտակ տոպ եւ կիսաշրջազգեստ․ Մերի Հակոբյանը նավի վրայից գրավիչ կադր է հրապարակել

23:31   14 մայիսի, 2019

Դերասանուհի Մերի Հակոբյանն Instagram-ի իր էջում վերջին ժամանակներս բավականին ակտիվ է: Նա ամեն օր իր երկրպագու-օգտատերերին զարմացնում է նոր ու հրապուրիչ լուսանկարներով, գայթակղիչ տեսանյութերով: Երիտասարդ դերասանուհին միկրոբլոգի իր էջում ցուցադրում է հմայիչ լուքեր, street style-եր, շքեղ ֆոտոշարքերից լուսանկարներ։

Այս անգամ դերասանուհին միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է գայթակղիչ կերպարում։ Երիտասարդ դերասանուհին կրում է ճերմակ տոպ, կիսաշրջազգեստ։ Կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ Գրավիչ կադրին կից Մերին մեկնաբանություն չի թողել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին ներկայացրել էր իր առօրյա կերպարը։ Մերին կանաչ, թավշյա տաբատ էր կրում, սեւ սվիտեր, սեւ կաշվե պիջակ, իսկ կերպարն ամբողջացնում էին բարձրակրունկները։



© NEWS.am STYLE