Eurovision- 2019. Թել Ավիվում հայտարարվեցին առաջին կիսաեզրափակչի հաղթողների անունները

01:18   15 մայիսի, 2019

Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում ավարտվեց «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որին մասնակցում էր 17 երկրի ներկայացուցիչ:

Այս երեկո ելույթ ունեցան Չեռնոգորիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Սլովենիայի, Չեխիայի, Կիպրոսի, Բելառուսի, Սերբիայի, Բելգիայի, Վրաստանի, Ավստրալիայի, Հունգարիայի, Իսլանդիայի, Էստոնիայի, Պորտուգալիայի, Հունաստանի եւ Սան Մարինոյի ներկայացուցիչները:

Արդյունքում եզրափակչում հայտնվեցին՝ Հունաստանի, Բելառուսի, Սերբիայի, Կիպրոսի, Էստոնիայի, Չեխիայի, Ավստրալիայի, Իսլանդիայի, Սան Մարինոյի, Սլովենիայի ներկայացուցիչները։

«Եվրատեսիլ»-ում Հայաստանի պատվիրակ Սրբուկը «Walking out» երգով հանդես կգա երկրորդ կիսաեզրափակիչում, որը կանցկացվի մայիսի 16-ին: Նա ելույթ կունենա առաջին համարի ներքո:

Եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 18-ին:



© NEWS.am STYLE