«Եվրատեսիլ 2019». առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած մասնակիցները պատասխանեցին լրագրողների հարցերին (ֆոտո)

10:11   15 մայիսի, 2019

«Եվրատեսիլ»-ի առաջին կիսաեզրափակչի` եզրափակիչ անցած 10 մասնակիցները ելույթից հետո հանդիպեցին լրագրողներին ու իրենց շնորհակալությունը փոխանցեցին երկրպագուներին`իրենց օգտին քվեարկելու համար:

Երգիչներից շատերը նշում էին, որ չնայած լարվածությանն ու կիսաեզրափակչից դուրս մնալու վախին, սա իրենց կյանքի լավագույն փորձառությունն էր:

Բացի լրագրողների հարցերին պատասխանելուց, մասնակիցները վիճակահանության օգնությամբ պարզեցին, թե եզրափակչի ո՞ր հատվածում են ելույթ ունենալու, առաջին, թե երկրորդ:

Հիշեցնենք, որ Թել Ավիվում մանցկացվող «Եվրատեսիլ 2019»-ում Հայաստանը ներկայացնում է Սրբուկը, ով ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչում` մայիսի 16-ին:

Եվրատեսիլի լուսաբանման գործընկերն է Յուքոմը։ Իսրայել մեկնած Ucom-ի բաժանորդները, միանալով Partner շարժական կապի օպերատորին, կվայելեն ինտերնետն ընդամենը 15դրամ/ՄԲ սակագնով։

Վեգա Անդրիասյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE