Դասական կերպար. միշտ ոճային Արփինե Հովհաննիսյանի նոր լուսանկարները

10:43   15 մայիսի, 2019

ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը միշտ առանձնանում է իր ոճով։ Նոր հրապարակված կադրերում նա դասական կերպար է ընտրել։

Լուսանկարները տեղադրվել են Facebook-ի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Արփինե Հովհաննիսյանը սեւ տաբատ է կրում, որը համադրել է սպիտակ վերնաշապիկի եւ սեւ ժիլետի հետ։ Կերպարն ամբողջացրել են բարձրակրունկ կոշիկները եւ աքսեսուարները՝ ժամացույց ու մատանի։ Արփինե Հովհաննիսյանն արտահայտիչ դիմահարդարում է ընտրել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում Արփինե Հովհաննիսյանը վառ կերապր էր ընտրել։ Նա վարդագույն տաբատ էր կրում, որը համադրել էր նույն գույնի պիջակի եւ սպիտակ վերնաշապիկի հետ։ Կերպարն ամբողաջացրել էին ժամացույցը եւ բրոշը։

Գլխավոր լուսանկարը՝ Լիլիան Գալստյանի



© NEWS.am STYLE