Հմայիչ Մարիամ Ալեքսանյանի նոր լուսանկարը

11:43   15 մայիսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում դերասանուհին սպիտակ բլուզ է կրում, որը համադրել է խոշոր աքսեսուարների հետ։ Կերպարն ամբողջացրել է նուրբ դիմահարդարումը, որն ընդգծել է Մարիամի գեղեցկությունը։ «Խճճված, գզգզված բարեւներ»,- մեկնաբանություններում կատակել է դերասանուհին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում Մարիամն ամբողջությամբ սեւ հագուստ էր կրում. դերասանուհին կերպարն ամբողջացրել րէ խոշոր գոտիով եւ ականջօղերով։ Նա նուրբ դիմահարդարում էր ընտրել։ «Գեղեցկուհի»,- լուսանկարի մեկնաբանություններում գրել էր հետեւորդներից մեկը։



© NEWS.am STYLE