51-ամյա դերասանուհի եւ մոդել Պամելա Անդերսոնը կարծես որոշել է վերադառնալ մասնագիտական գործունեությանը. ստեղծագործական լռությունից հետո մեկ ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ նա սեքսուալ լուսանկարներով զարդարում է նորաձեւության ամսագրի էջերը։
2019թ.-ի ապրիլի վերջին համացանցում էին հայտնվել Պամելա Անդերսոնի կրքոտ լուսանկարները «Intimately Magazine» ամսագրի համար։ Մոդելն ամսագրի համար նկարահանվել էր սիրելիի՝ ֆրանսիացի 33-ամյա ֆուտբոլիստ Ադիլ Ռամիի հետ։ Ֆոտոշարքը Պամելային ոճում էր, մոդելը սեքսուալություն էր հաղորդել զգեստներին ու դիրքերին։
Մեկ ամիս չանցած հայտնի ամերիկուհուն հրավիրել են զարդարել «Vogue Czechoslovakia»-ի էջերը։ Պամելա Անդերսոնն ընդունել է առաջարկը եւ հայտնվել ամսագրի հուլիսյան համարի շապիկին։ Ֆոտոշարքի մի քանի լուսանկար արդեն իսկ հայտնվել է համացանցում։ Լուսանկարներից մեկում մոդելը պատկերված է ժայռի մոտ եւ սեքսուալ հայացքով նայում է տեսախցիկին։ Բացի այդ՝ ամերիկուհին լուսանկարվել է նաեւ սեւ, թափանցիկ շիֆոնե զգեստով, որը ցուցադրում էր նրա բաց գույնի ներքնազգեստն ու սլացիկ կազմվածքը։
Սակայն լուսանկարների շարքում ամենասեքսուալն, ամենայն հավանականությամբ, լողավազանում արված կադրն է։ Պամելա Անդերսոնը ցուցադրել է նստատեղը։
Առայժմ հայտնի չէ՝ երեք շապիկներից որը կըտրեն «Vogue Czechoslovakia»-ի խմբագիրները, սակայն կրքոտ կադրերն արդեն ակտիվորեն քննարկվում են համացանցում. օգտատերերը փորձում են գուշակել, թե ինչ կարող է նշանակել լուսանկարի վրա առկա առեղծվածային գրությունը՝ «Ո՞վ է ուզում սպանել Պամելա Անդերսոնին»։ Նախագծի հեղինակներն ինտրիգը կբացահայտեն «Vogue Czechoslovakia»-ի նոր համարում։