Հայկոն սիրառատ լուսանկար է հրապարակել որդու հետ

17:45   15 մայիսի, 2019

Սիրված երգիչ Հայկոն կիսվել է ջերմ ընտանեկան լուսանկարով։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Հայկոն պատկերված է որդու՝ Արմանի հետ եւ ջերմ գրկել է նրան։ Մեկնաբանություններում երգիչը հայտնել է, որ լուսանկարի հեղինակն Անահիտ Սիմոնյանն է։ Հայկոն օգտագործել է նաեւ հայր, սիրում եմ իմ որդուն հեշթեգերը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված ընտանեկան լուսանկարով կիսվել էր Անահիտ Սիմոնյանը։ Կադրերում նա պատկերված է ամուսնու՝ սիրված երգիչ Հայկոյի հետ։ «Մեր սերը Մարտուն Ալեքսանդրովիչի աչքերով»,- մեկնաբանություններում գրել էր երգչուհին։



© NEWS.am STYLE