Հայ դիմահարդարներ, որոնք տեսել են Քիմին, Այշվարիա Ռային ու շատ այլ հայտնի աստղերի՝ առանց դիմահարդարման (ֆոտո)

16:04   15 մայիսի, 2019

Հայուհիները սիրում են դիմահարդարում: Այս է վկայում այն փաստը, որ մեր երկրում օրեցօր աճում է պրոֆեսիոնալ դիմահարդարների թիվը, նրանց չեն զիջում նաեւ make up-ով սիրողական մակարդակի հետաքրքրվածները: Դե, իհարկե, կան նաեւ հատուկ այնպիսի անվանի դիմահրդարներ, որոնք ախատում են հայկական շոու-բիզնեսի անենապահանջված դեմքերի հետ:

Հայերի սերը դիմահարդարման հանդեպ հասել է այն մակարդակի, որ այսօր, նույնիսկ, արտասահմանյան հայտնիներն են հաճախ օգտվում հենց հայ մասնագետների ծառայություններից:

NEWS.am STYLE-ը վերհիշել է մի քանի անունների, որոնք աշխատում են Ռուսաստանում, ԱՄՆ-ում եւ, նույնիսկ, Հնդկաստանում ամենահայտնի աստղերի հետ:

Հրուշ Աճեմյան

Հրուշն ԱՄՆ-ում ամենապահանջված դիմահարդարներից է, որն աշխատում է շատ ազդեցիկ կանանց հետ, սակայն նրա ամենապահանջված հաճախորդները Քարդաշյաններն են:

Գոհար Ավետիսյան

Ռուսաստանաբնակ Գոհար Ավետիսյանի հայտնի հաճախորդների ցուվակում են Աննա Սեդոկովան, Ժասմինը, Արծվիկը եւ ռուսական շոու-բիզնեսի հայտնի գեղեցկուհիներից եւս մի քանիսը:

Մարիաննա Մուկուչյան

Իվետա Մուկուչյանի քույրն առավել հայտնի է Հնդկաստանում, որտեղ շպարում եւ վարսահարդարում է բոլիվուդյան ֆիլմերից հայտնի դերասանուհիներից եւ մոդելներից շատերին: Նրա հայտնի հաճախորդների ցանկում են, օրինակ, Այշվարիա Ռայն ու Պրիյանկա Չոպրան:

Անի Վարդանյան

Անի Վարդանյանը ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակցուհիներից է: Նա հաճախ շպարում է մեր մյուս հայտնի հայրենակցուհուն՝ Անժելա Սարաֆյանին

Ռոբ Սարգսյան

Ռոբը բնակվում է Լոս Անջելեսում: Երիտասարդ դիմահարդարը հասցրել է աշխատել Քիմ Քարդաշյանի, Մել Բիի եւ Էշլի Գրեմի հետ:

Լուսանկարներն Instagram-ից



© NEWS.am STYLE