Կարճ զգեստ եւ երկարաճիտ կոշիկներ. կանացի Ամալ Քլունին՝ Հռոմում

18:15   15 մայիսի, 2019

Ջորջ եւ Ամալ Քլունիները գտնվում են Հռոմում, որտեղ ազդեցիկ իրավաբանն արդեն իսկ հասցրել է հիացնել իր ոճով։ «Հնարք 22» սերիալի պրեմիերայի համար Ամալը զգացմունքային կերպար էր ընտրել. նա կարճ շրջազգեստ եւ տոպ էր կրում, ինչը միեւնույն ժամանակ էլեգանտ էր եւ սեքսուալ։

Այս անգամ Քլուինին հրաշալի կերպար է ընտրել քաղաքում զբոսնելու եւ ռեստորանում ճաշելու համար։ Ամալ Քլունին Аlbertа Fеrrеtti-ի զգեստ էր կրում։ Հոլիվուդյան դերասանի կինն, անխոս, կարող է իրեն թույլ տալ այդպիսի հագուստ կրել, քանի որ այն միայն ընդգծում է նրա սլացիկ կազմվածքն եւ երկար ոտքերը։ Կերպարն ամբողջացնում էին շագանակագույն երկարաճիտ կոշիկները եւ նույն երանգի պայուսակը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от (@celebs_in_touch)

Աղբյուրը՝ Elle

Լուսանկարները՝ Instagram, Getty Images



© NEWS.am STYLE