«Ընտանիքը ամենահարմարավետ ու տաք անկյունն է Երկրի վրա». բալիկի սպասող Սիլվա Հակոբյանի լուսանկարն ամուսնու հետ

22:33   15 մայիսի, 2019

Այսօր՝ մայիսի 15-ին, նշվում է ընտանիքի միջազգային օրը։ Այդ առիթով ընտանեկան լուսանկարով կիսվել է երիտասարդ երգչուհի Սիլվա Հակոբյանը, որը բալիկի է սպասում։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երգչուհին պատկերված է ամուսնու հետ։ Սեւ-սպիտակ կադրի մեկնաբանություններում Սիլվա Հակոբյանը գրել է. «Ընտանիքը ամենահարմարավետ ու տաք անկյունն է Երկրի վրա, որտեղ դու իսկապես երջանիկ ես։ Շնորհավոր ընտանիքի միջազգային օրը»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ երգչուհին պիջակ էր կրում եւ նուրբ դիմահարդարմամբ էր։ «Կյանքն ընտրություն է։ Սա ձեր կյանքն է։ Ընտրեք գիտակցաբար, ընտրեք իմաստուն, ընտրեք ազնիվ։ Ընտրեք երջանկությունը»,- լուսանկարի մեկնաբանություններում գրել էր երգչուհին։



© NEWS.am STYLE