Հնարավոր չէ զսպել արցունքները... Յուլյա Նաչալովայի հարազատներն ու մտերիմները կատարել են նրա երգն ի հիշատակ երգչուհու

20:05   15 մայիսի, 2019

Մարտի 16-ին կյանքից հեռացել է երգչուհի Յուլյա Նաչալովան։ Երգչուհու մահվան պատճառ է դարձել սրտային սուր անբավարարությունը, որի պատճառը թոքերի եւ ուղեղի այտուցն էր։ Արտիստն ընդամենը 38 տարեկան էր։

Այսօր երգչուհու ընկերներն ու կոլեգաները նրա դստեր հետ նոր երաժշտական տեսահոլովակ են թողարկել։ Լարիսա Դոլինան, Ալեքսեյ Չումակովը, Ալեքսանդր Պանայոտովը եւ Վերա Ալդոնինան կատարել են երգչուհու «Герой не моего романа» երգը։ Սրտառուչ է ստացվել։

Հիշեցնենք՝ Յուլյայի մահվանից հետո նրա միակ դուստրն ապրում է արտիստի ծնողների հետ, սակայն երկար ժամանակ է անցկացնում հոր՝ ֆուտբոլիստ Եվգենի Ալդոնինի եւ նրա ընտանիքի հետ։ «Վերան խելացի է։ Նա բոլորիցս լավ է դիմանում՝ չնայած նրա համար բարդ է։ Երբեմն նյարդայնանում է։ Նկատելի է, որ իր ափսեում չէ։ Բայց այնպես է ստացվել, որ Յուլյան վերջին շրջանում շատ զբաղված էր, եւ Վերայով տատիկն էր զբաղվում։ Նա տեղյակ է դպրոցական բոլոր իրադարձություններին։ Մի խոսքով, Վերան հիմնականում նրա հետ է։ Վերայի համար ոչինչի չի փոխվել։ Նա մեզ մոտ էր ապրում։ Դպրոցն այժմ շեղում է նրան։ Այնտեղ նրան ծանրաբեռնում են։ Ալդոնինի կինը միշտ կապի մեջ է։ Բոլորս հարազատներ ենք դարձել։ Կեցցե նա։ Հաջողությունների է հասնում դաշնամուր նվագելու գործում։ Մեծ հույսեր ենք կապում նրա հետ Նա ունի բոլոր տվյալները՝ կյանքում ինքնադրսեւորվելու համար»,- «Ողջույն, Անդրեյ» («Привет, Андрей!») հաղորդման ընթացքում պատմել է Յուլյայի հայրը՝ Վիկտոր Նաչալովը։



© NEWS.am STYLE