Մերկ Քենդալ Ջենները՝ ներքնազգեստի էրոտիկ գովազդում (ֆոտո)

19:43   15 մայիսի, 2019

23-ամյա մոդել, ռեալիթի-շոուի աստղ եւ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույր Քենդալ Ջենները կարողանում է ուշադրությունը գրավել իր վրա ոչ միայն կարմիր գորգին կամ երեկույթների ընթացքում, այլեւ Instagram-ի էջում։ Նա հայտնի է իր էպատաժային կերպարներով եւ աշխարհի ամենաթանկ մոդելներից մեկն է։

Այս անգամ Instagram-ի էջում Քենդալը գայթակղիչ լուսանկար է հրապարակել՝ երկրպագուների ուշադրությունը գրավելով իր գեղեցկությամբ, գրավչությամբ եւ սեքսուալությամբ։ Նա նկարահանվել է Calvin Klein ապրանքանիշի ֆոտոշարքում։ Լուսանկարներում Քենդալը գրեթե ամբողջությամբ մերկ է. նա սեւ կիսավարտիք է կրում եւ ջինսե բաճկոն։ Կադրը հնարավորություն է տալիս մոտիկից ուսումնասիրել աստղի կազմվածքը։

Լուսանկարի մեկնաբանություններում Քարդաշյանի քույրը հայտնել է, որ ապրանքանիշի գովազդային արշավի դեմքն է, ինչպես նաեւ նշել է ընկերության էջն Instagram-ում։ Երկրպագուներին դուր է եկել լուսանկարը, նրանք հաճոյախոսություններ են շռայել մոդելին։



© NEWS.am STYLE