Անահիտ Կիրակոսյանի ընտանեկան լուսանկարները

21:45   15 մայիսի, 2019

Այսօր նշվում է ընտանիքի միջազգային օրը, ինչի առիթով սիրառատ լուսանկարով կիսվել է նաեւ դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված է ընտանիքի անդամների հետ։ «Շնորհավոր»,- մեկնաբանություններում գրել է նա։ Անահիտ Կիրակոսյանի էջը լի է բազմաթիվ դրական մեկնաբանություններով։ «Շատ սիրուն ընտանիք»,- գրել է հետեւորդներից մեկը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին էլեգանտ զգեստ էր կրում։ Կերպարն ամբողջացնում էր արտահայտիչ դիմահարդարումը, որն ընդգծել էր Անահիտի գեղեցկությունը։ Օգտատերերը բազմաթիվ հաճոյախոսություններ էին արել դերասանուհուն, իսկ նրանցից մեկը գրել էր. «Գեղեցիկ ու էլեգանտ»։



© NEWS.am STYLE