Աստղը ծնվեց. Քիմ Քարդաշյանի դստեր հոլովակը 14 մլն դիտում է հավաքել

18:49   15 մայիսի, 2019

Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը Instagram-ի իր էջում հրապարակել է դստեր՝ Նորթ Ուեսթի հոլովակը։ Այն օրվա ընթացքում դիտվել է 14 մլն անգամ եւ բազմաթիվ անգամներ մեկնաբանվել։

Աղջիկը ռեփեր Lil Nas X-ի Old Town Road երգի սիրողական հոլովակի համար խորեոգրաֆիա է մտածել։ Գլխավոր դերերում նա է եւ նրա մայրը՝ Քիմը. երկուն էլ կովբոյական կոստյումներ են կրում։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kim Kardashian West (@kimkardashian)

Հոլովակում 5-այա Նորթը սպիտակ միջանցքում հայտնվում է կովբոյոկան տապատով, պիջակով եւ գլխարկով։ Նա ձեռքին երաժշտական գործիք է բռնել եւ պարում է։ Երիտասարդ Նորթը պարում է բոբիկ։

Картинки по запросу норт уэст инстаграм

Հայտնի ընտանիքի երկրպագուները հիացել են դեպբյուտային հոլովակով եւ նույնիսկ այն աստղի ծնունդ անվանել, մյուսները Քիմին առաջարկել են անձնական ռեալիթի-շոու սկսել Նորթի համար։ Սակայն գտնվել են նաեւ օգտատերեր, որոնք քննադատել են հոլովակը՝ Քիմ մեղադրելով, որ «չափից շուտ է մեծացնում Նորթին»։



© NEWS.am STYLE