«Եվրատեսիլ 2019». Սրբուկը փայլուն ելույթ ունեցավ երկրորդ կիսաեզրափակչի Dress rehearsal-ին (ֆոտո)

19:01   15 մայիսի, 2019

Մայիսի 16-ին Թել Ավիվում տեղի կունենա «Եվրատեսիլ 2019»-ի երկրորդ կիսաեզրափակիչը, որը կբացի Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկը «Walking Out» երգով։

Մասնակիցները պատրաստվում են ելույթներին, ու այս պահին Թել Ավիվում ընթանում է հերթական մեծ փորձը՝ dress rehearsal-ը։ Փորձը հրաշալի ելույթով սկսեց Սրբուկը։

Եվրատեսիլի լուսաբանման գործընկերն է Յուքոմը։ Իսրայել մեկնած Ucom-ի բաժանորդները, միանալով Partner շարժական կապի օպերատորին, կվայելեն ինտերնետն ընդամենը 15դրամ/ՄԲ սակագնով։



© NEWS.am STYLE