«Գահերի խաղը» 8-րդ եթերաշրջան․ Էմիլիա Քլարքն արդարացրել է իր հերոսուհուն

23:02   15 մայիսի, 2019

Դերասանուհի Է Միլիա Քլարքը, ով «Գահերի խաղը» սերիալում կերտում է Դեյեներիս Թարգարիենի կերպարը, որոշել է 5-րդ սերիայում խելահեղ արարքի համար արդարացնել իր մարմնավորած հերոսուհուն։ Դերասանուհու մեկնաբանությունը տեղ է գտել փաստավավերագրական հոլովակում, որը հրապարակվել է YouTube-ում։

«Ինչքան բան կատարվեց, որպեսզի հասներ այս պահը․ եւ նա դրանում մնում է բացարձակ միայնության մեջ։ Բոլորիս մոտ էլ նման ցանկություն առաջանում է․ «Ես հիմա կուտեմ ողջ այս շոկոլադե տորթը»։ Դու չես կարող մշտապես լինել բարոյականություն խնդիրների մեջ։ Այնպես չէ, որ շոկոլադե տորթը խնդիր է, պարզապես կերեք այս գրողի տարած տորթն այնքան, որքան ցանկանում եք, - ես ասում եմ այն երեւույթների մասին, որոնց հետ մշտապես ներքին պայքարի մեջ ենք», - բացատրել է Քլարքը։

Դերասանուհին սերիայի մասին արտահայտնվել է նաեւ Instagram-ում՝ հրապարակելով լուսանկար, որում նա բղավում է շամպայնի շշի վրա։ «Ահա սա պահանջվեց ինձնից, որպեսզի ոչ միայն նկարահանվեմ 5-րդ սերիայում, այլեւ՝ նայեմ այն», - գրել է Քլարքը։

«Գահերի խաղը» վերջին եթերաշրջանի հինգերորդ սերիայում Դեյեներիսը բոլորի համար անակնկալ կերպով որոշում է այրել Թագավորական Նավահանգիստը, որի պաշտպանները զենք էին հավաքել։ Կերպարի արարքն անհանգստացրել է երկրպագուներին եւ նրանք սկսել են մեմեր պատրաստել։



© NEWS.am STYLE