«Եվրատեսիլ 2019»․ մասնակիցների բեմական հագուստն ու փորձը երկրորդ կիսաեզրափակչից առաջ (ֆոտո)

20:43   15 մայիսի, 2019

Մայիսի 16-ին տեղի կունենա Եվրատեսիլ 2019-ի երկրորդ կիսաեզրափակիչը, որի ընթացքում ելույթ կունենա նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկը։ Ինչպես արդեն տեղեկացրել են, մեր մասնակիցը ելույթ կունենա առաջինը։ Ինչպես առաջին կիսաեզրափակչի դեպքում, երկրորդից նույնպես եզրափակիչ կանցնի 10 մասնակից։ Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 19-ին։

Երկրորդ կիսաեզրափակչից առաջ մասնակիցները մասնակցել են փորձին ու ներկայացրել իրենց բեմական հագուստները։ NEWS.am STYLE-ը նույնպես ներկա է եղել փորձին։

Եվրատեսիլի լուսաբանման գործընկերն է Յուքոմը։ Իսրայել մեկնած Ucom-ի բաժանորդները, միանալով Partner շարժական կապի օպերատորին, կվայելեն ինտերնետն ընդամենը 15դրամ/ՄԲ սակագնով։

Վեգա Անդրիասյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE