Մադոննան ժամանել է Թել Ավիվ՝ մասանկցելու «Եվրատեսիլ 2019»-ին

11:16   16 մայիսի, 2019

60-ամյա Մադոննան ժամանել է Թել Ավիվ, ուր տեղի կունենա «Եվրատեսիլ» երգի մրցույթի եզրափակիչը։ Համաշխարհային ճանաչում ունեցող աստղի հետ երկրում է 135 մարդուց բաղակացած թիմը։

Երգչուհին ժամանել է միլիարդատեր Սիլվան Ադամսի մասնավոր ինքնաթիռով, որը հասցրել են լուսանկարել պապարացիները։ Գործարարը ֆինանասավորում է Մադոննայի այցը։ Ծախսերի ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 1 մլն դոլար։

Մադոննան պայմանագրի է ստորագրել, որի համաձայն՝ երկու երգ կկատարի։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ երգչուհին կարող է ելույթ չունենալ «Եվրատեսիլ»-ի բեմում։ Մադոննան պատրաստվում էր քաղաքական ենթատեքստով նոր երգ կատարել, ինչը հակասում է մրցույթի կանոններին։ Ըստ ամենայնի՝ կազմակերպիչներն ու երգչուհին այդ հարցում համաձայնության են եկել։

«Եվրատեսիլ»-ի բեմում Մադոննան կներկայացնի «Madame X» ալբոմի նոր երգը։ Բացատրելով ալբոմի անվանումը՝ երգչուհին ասել է. «Մադամ Իքսը գաղտնի գործակալ է։ Ճանապարհորդում է ամբողջ աշխարհում, փոխում անձը՝ պայքարելով ազատության համար, լույսով ցրելով խավարը»։

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE