Ալսուի դուստրը եւ «Ձայնի» ֆինալիստը զուգերգ են ձայնագրել

12:17   16 մայիսի, 2019

«Մանկական ձայնը» նախագծի վեցերորդ եթերաշրջանի հաղթող Միկելա Աբրամովան եւ Երժան Մաքսիմը, որը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, համատեղ երգ են կատարել։ «Լենտա.ռու»-ի տրամադրության տակ է հայտնվել ձայնագրման ստուդիայում արված տեսանյութ, որում նախագծի ֆինալիստները միասին երգում են։

Ավելի վաղ Ղազաստանից մասնակիցը պատմել է, որ ընկերական հարաբերություններ է պահպանում Միկելայի հետ եւ նեղսրտած չէ, որ նախագծի առաջին հորիզոնականը չի զբաղեցրել, քանի որ դրա շնորհիվ շատերն իմացել են իր մասին։

Մաքիսմն Instagram-ում եւս մեկ ուրախալի նորություն է հայտնել։ Նա նշել է, որ Իգոր Կրուտոյն իրեն հրավիրել է իր երաժշտական ակադեմիա։ Երժանի խոսքով՝ պրոդյուսերի հետ ծանոթացել է Ղազախստանում Ռուսաստանի դեսպանատանը։

«Վաղուց եմ երազել այդ մասին։ Ստուդիայիում ինձ լսելուց հետո նա առաջարկեց կրթությունը շարունակել իր երաժշտական ակադեմիայում։ Մեծ ուրախությամբ ընդունել եմ նրա առաջարկը։ Այժմ կարող եմ նաեւ ձեզ հետ կիսվել, որ աշնանը կսկվի իմ ստեղծագործության նոր շրջանը»,- պատմել է տաղանդավոր տղան։

«Մանկական ձայնը» նախագծի վեցրերոդ եթերաշրջանի հաղթող է ճանաչվել Ալսուի կրտսեր դուստրը՝ Միկելա Աբրամովան։ Սակայն հանդիսատեի մի մասը չի հավատում քվեարկության արդյունքների արժանահավատությանը։ Արդյունքում անկախ ստուգում անցկացնելու որոշում է կայացվել։ Դրան կմասնակցեն փորձագետներ, որոնք մասնագիտացած են կիբեռհանցագործությունների հետաքննության ոլորտում. այդ կազմակերպությունն ի թիվս այլի համագործակցում է նաեւ Ինտերպոլի հետ։



© NEWS.am STYLE