«Սարսափելի գեղեցկություն». Քայլի Ջենների արտադրանքը վտանգավո՞ր է առողջության համար

15:43   16 մայիսի, 2019

Դեմքի համար նախատեսված Walnut Face Scrub սկրաբը, որն արտադրում է հեռուստաաստղ Քայլի Ջենների կոսմետիկայի ապրանքանիշը, պարզվում է՝ վտանգավոր է առողջության համար, հայտնում է The Sun-ը։

Գովազդային հոլովակում Ջենները խորհուրդ է տալիս «նուրբ, բայց շատ արդյունավետ սկրաբը» օգտագործել շաբաթվա ընթացքում երեք անգամ՝ հավաստիացնելով, որ այն հեռացնում է մաշկի մահացած բջիջները։ Սակայն մաշկաբանները Kylie Skin ապրանքանիշի երկրպագուներին զգուշացրել են, որ սկրաբի բաղադրության մեջ է մտնում ընկույզ, որը կարող է լուրջ վնաս հասցնել դեմքի մաշկին։ Նրանց խոսքով՝ ընկույզի կեղեւի կոշտ մասերը մաշկի մեկերեսին միկրոճաքեր են առաջացնում՝ բակտերիաներին հնարավորություն տալով մուտք գործել ավելի խորը շերտեր։

Картинки по запросу Walnut Face Scrub

«Հնդկական ընկույզի կեղեւի փոշին հայտնի է որպես ուժեղ թեփոտող միջոց։ Ու թեեւ հրաշալի միջոց է մաշկի մեռած բջիջներից ազատվելու համար, ուժեղ թեփոտող միջոցները կարող են ի վերջո վնասել այն»,- ասել է մաշկի խնամքի ոլորտի փորձագետ Ռոս Փերին։

Картинки по запросу кайли дженнер откровенное

Քայլի Ջենների շատ երկրպագուներ եւս նրան քննադատել են այս բաղադրիչի օգտագործման համար։ «Աշխարհում կոսմետիկայի ամենամեծ ընկերության ղեկավարը սկրաբի մեջ ընկույզ է ավելացնում։ Բոլորը գիտեն, որ այն վտանգավոր է։ Ես հոգնել եմ դրանից», «Սա սարսափելի է։ Ընկույզո՞վ սկրաբ։ Սարսափելի է մտածել, որ միլիոնավոր աղջիկներ կգնեն այդ աղբը եւ կփչացնեն մաշկը», «Ես հենց նոր եմ այս ապրանքի մասին հարցրել մաշկաբանին, եւ նա ասել է, որ դա նույնն է, ինչ դեմքը մետաղական ճիլոպով մաքրելը։ Հեռու մնացեք դրանից»,- վրդովմունքն արտահայտել են օգտատերերը։



© NEWS.am STYLE