Լետիցիա թագուհին կազմվածքն ընդգծել է Mango-ի կոմբինեզոնով

16:45   16 մայիսի, 2019

Լետիցիա թագուհին իդեալական կազմվածք ունի, ինչը հաճախ հաջողությամբ ցուցադրում է ոճաբանների գրագետ աշխատանքի շնորհիվ։ Իսպանիայի առաջին տիկինը Մադրիդում թագավորական միջոցառման է մասնակցել, որի համար ընտրել է Mango ապրանքանիշի կոմբինոզոն, որն ընդգծել է հրաշալի կազմվածքը։

Զուսպ կերպարն ամբողջացնում էին Carolina Herrera-ի կոշիկները, գոտին եւ փոքրիկ պայուսակը։ Ոճաբանները մինիմալիստական զարդեր էին ընտրել՝ մատանիներ եւ ականջօղեր։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Elle, Getty Images



© NEWS.am STYLE