«Առաջին ալիքը» մայիսի 24-ին «Մանկական ձայն»-ի հատուկ թողարկում կանցկացնի բոլոր ֆինալիստների մասնակցությամբ

17:16   16 մայիսի, 2019

«Առաջին ալիքը» մայիսի 24-ին ուղիղ եթերում բոլոր ֆինալիստների մասնակցությամբ «Մանկական Ձայնը» նախագծի հատուկ թողարկում կանցկացնի, իսկ հաջորդ եթերաշրջանին ընդառաջ կթարմացնի քվեարկության մեխանիզմը, ասված է հեռուստաընկերության հայտարարության մեջ։

««Առաջին ալիքը» աննխադեպ որոշում է կայացնում մայիսի 24-ին բոլոր ֆինալիստների մասնակցությամբ ուղիղ եթերում «Մանկական ձայնը» նախագծի հատուկ թողարկում անցկացնել։ «Առաջին ալիքը» նաեւ միջոցառումներ կձեռնարկի քվեարկության մեխանիզմների կատարելագործման եւ լրացուցիչ պաշտպանության համար եւ այն նպատակով, որպեսզի տեղի ունեցածն այլեւս չկրկնվի։ Ընդ որում, այդ առիթով կդիմի  Group-IB ընկերության մասնագետներին»,- ասված է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ քվեարկության մեխանիզմի թարմացումը կկատարվի նախքան «Ձայնը» նախագծի հաջորդ եթերաշրջանի մեկնարկը։ ««Մանկական ձայնը» նախագծի վեցրերորդ եթերաշրջանում տեղի ունեցածը պետք է դառնա առաջինն ու վերջինը, երբ ինչ-որ մեկը փորձել է ղեկավարել հանդիսատեսի ընտրությունը»,- նշված է հայտարարության մեջ։



© NEWS.am STYLE