Ով կհաղթի «Եվրատեսիլ 2019»-ին. լրագրող-փորձագետների կանխատեսումները եւ կարծիքը Սրբուկի ելույթի մասին

19:01   16 մայիսի, 2019

«Եվրատեսիլ 2019»-ի երկրորդ կիսաեզրափակչին հաշված ժամեր են մնացել: Ինչպես արդեն հայտնել ենք, երգի մրցույթը լուսաբանում է ավելի քան 1000 լրագրող, որոնց մեծ մասը մրցույթին մասնակցում է շատ վաղուց ու հասցրել է մասնագիտանալ երգերի ու դրանց` հաղթանակի շանսերը գուշակելու հարցում:

Երկրորդ կիսաեզրափակչին ընդառաջ ներկայացնում ենք նրանցից մի քանիսի կանխատեսումներն ու կարծիքը մեր մասնակցի մասին: Սրբուկի թե երգը, թե կատարումը, ըստ լրագրողների, մեզ հաղթանակի շանս են տալիս: Որպես մյուս ֆավորիտներ՝ նրանք հիմնականում նշում են Իտալիան եւ Նիդեռլանդները:

Եվրատեսիլի լուսաբանման գործընկերն է Յուքոմը։ Իսրայել մեկնած Ucom-ի բաժանորդները, միանալով Partner շարժական կապի օպերատորին, կվայելեն ինտերնետն ընդամենը 15դրամ/ՄԲ սակագնով։

Վեգա Անդրիասյան

Արսեն Սարգսյան



© NEWS.am STYLE