Հմայիչ Լիլիթ Հովհաննիսյանի լուսանկարը Համբուրգից

20:39   16 մայիսի, 2019

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը Գերմանիայի Համբուրգ քաղաքում է, որտեղից արդեն հասցրել է կիսվել լուսանկարով։

Երիտասարդ երգչուհին լուսանկարը տեղադրել է իր միկրոբլոգում. նա ջինսե տաբատ է կրում, որը համադրել է սպիտակ բլուզի հետ։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ «Այսօր Համբուրգում +11°C է ու անձրեւ,  բայց դա, ոնց տեսնում եք, զբոսանքիս բացարձակ չի խանգարում»,- մեկնաբանություններում գրել է երգչուհին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին պատկերված էր ինքնաթիռում։ Լիլիթ Հովհաննիսյանը սպիտակ բլուզ էր կրում եւ արտահայտիչ դիմահարդարմամբ էր, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Մեկնաբանություններում երգչուհին օգտագործել էր Կոպենհագեն, Դանիա հեշթեգերը։



© NEWS.am STYLE