«Գահերի խաղ»-ի երկրպագուները պահանջում են կրկին նկարահանել 8-րդ եթերաշրջանը

23:36   16 մայիսի, 2019

Ապրիլին սկսվել է «Գահերի խաղը»  սերիալի ութերորդ՝ վերջին եթերաշրջանը։ Առաջին սերիալները չեն արդարացրել սպասումները, իսկ ահա հինգերորդ սերիայի իրադարձությունները հիասթափեցրել են շատ դիտողների։

Ֆիլմի երկրպագուներից մեկը պահանջագիր է ստեղծել, ըստ որի պահանջում է կրկին նկարահանել 6 սերիաները՝ հրավիրելով պրոֆեսիոնալ մասնագետների։

Երկրպագուն քննադատել է նախագծի պրոդյուսերներին։

«Դեւիդ Բենիոֆֆն ու Դ․ Բ․ Ուայսը ցուցադրել են իրենց անիրազեկությունը։ Սերիալն արժանի է այլ եզրափակիչ եթերաշրջանի, որն իմաստ կունենա», - ասվում է պահանջագրի մեջ։

Իր հաղորդագրությունը հեղինակն ուղղել է HBO հեռուստաալիքի ղեկավարությանը, որը ցուցադրում է «Գահերի խաղը»։ Այս պահին պահանջագիրն արդեն ստորագրել է կես միլիոն մարդ եւ այդ թիվը գնալով աճում է։

Լուսանկարները՝ Legion-media



© NEWS.am STYLE