Իրինա Հարությունյանը՝ գրավիչ կերպարում

22:44   16 մայիսի, 2019

Երգչուհի Իրինա Հարությունյանը միկրոբլոգի իր էջում լինելով ոչ այնքան էլ ակտիվ, այնուամենայնիվ հասցնում է իր երկրպագուներին ու հետեւորդներին ուրախացնել նոր լուսանկարներով, տեսանյութերով։

Երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է վառ դիմահարդարմամբ․

արտահայտիչ աչքեր, թույլ արտահայտված շրթունքներ։ Հմայիչ կադրերին կից երգչուհին մեկնաբանություն չի թողել։

Ավելի վաղ NEWS.am STYLE-ի հետ զրույցում երգչուհին նշել էր, որ իր մոտ բուռն ստեղծագործական շրջան է: Հայուհին իր հստակ քայլերն է ձեռնարկում դեպի ռուսական շոու-բիզնես: 2019 թ-ին Իրինան երաժշտասերներին կներկայացնի իր ռուսալեզու ստեղծագործությունը, որը կոչվում է «Без тебя»: Հենց այս երգով էլ երգչուհին մտադիր է ազդարարել իր մուտքը ռուսական երաժշտաշուկայում:



© NEWS.am STYLE