Կարճ զգեստ եւ բաճկոն․ Արփի Գաբրիելյանի նոր լուսանկարը՝ նավի վրայից

22:07   17 մայիսի, 2019

Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, նաեւ երգչուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Արփին լուսանկարը հրապարակել է Instagram-ի իր էջում։ Նա կրում է արծաթափայլ, կարճ զգեստ, սեւ բաճկոն։ Կերպարն ամբողջացրել է գոտին։ Կադրում Արփին մեմղ ժպտալով նայում է հեռախոսին, իսկ դրան կից մեկնաբանություն չի թողել։

Հիշեցնենք՝  ավելի վաղ հրապարկված կադրերում Արփին սպիտակ տաբատ էր կրում, որը համադրել էր վանդակավոր պիջակի հետ։ Կերպարն ամբողջացրել էին սեզոնի ամենանորաձեւ պայուսակը, սպիտակ կոշիկներն ու արեւային ակնոցը։ Արփին նաեւ խոշոր վզնոց էր կրում։



© NEWS.am STYLE