««Անկանխատեսելի» բառի իմաստն ինձ դեռեւս այսքան ծանոթ չէր եղել...». Սրբուկ

10:33   17 մայիսի, 2019

«Եվրատեսիլ 2019» երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկն անդրադարձել է եզրափակչում չհայտնվելու հանգամանքին։

Երիտասարդ երգչուհին Instagram-ի էջում լուսանկարի է հրապարակել, որի մեկնաբանություններում շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր այս ընթացքում իր կողքին էին եւ հավատում էին իրեն։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Srbuk (@srbukofficial)

«Անկանխատեսելի բառի իմաստն ինձ դեռեւս այսքան ծանոթ չէր եղել... Շնորհակալություն բառը սիրել եմ միշտ, բայց այն այսքան քիչ չի թվացել։ Իսկապես շնորհակալ եմ բոլորից, որ կողքիս էիք/եք այս ընթացքում, որ սատարում ու հավատում էիք ինձ։ Ցավոք չստացվեց այն, ինչ ակնկալում էի ու ինչին փորձում էի հասնել»,- գրել է Հայաստանի պատվիրակը։

Մեկնաբանություններում շատ հետեւորդներ իրենց աջակցությունն են հայտնել երգչուհուն ու շնորհակալություն հայտնել երկիրը պատվով ներկայացնելու համար։ «Եվրատեսիլ 2019»-ի երկրորդ կիսաերզափակիչը տեղի է ունեցել երեկ՝ Թել Ավիվում։ Սրբուկը երաժշտական մրցույթին ներկայացրել է «Walking out» երգը։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյան, Eurovision.tv



© NEWS.am STYLE