10.000 փուչիկների տեղատարափ «Mr. GYROS» -ի 10-ամյակին (ֆոտո, վիդեո)

12:30   17 մայիսի, 2019

«Mr. GYROS» հունական արագ սննդի ցանցը մայիսի 1-ին «Դալմա Գարդեն» մոլում մեծ շուքով ու անակնկալներով հազարավոր հաճախորդների հետ տոնեց իր 10-ամյակը: «Mr. GYROS»-ի առաջին մասնաճյուղը բացվել է 2009 թ.-ին Թումանյան 40 հասցեում: Իսկ շատ շուտով իր հյուրընկալ դռները կբացի թվով 14-րդ մասնաճյուղը: Այս տասը տարիների ընթացքում «Mr. GYROS»-ը կարողացել է դառնալ ոչ միայն համեղ եւ արագ սնվելու, այլեւ ընկերների եւ ընտանիքի հետ հաճելի ժամանցի մի յուրահատուկ վայր: Այս էին փաստում նաեւ իրենց սիրելի սննդի ցանցի հոբելյանական տարեդարձին ներկա բազմաթիվ հաճախորդները, որոնք տոնական ստենդին գրեցին իրենց շնորհավորանքներն ու բարեմաղթանքները: Ֆոտոստենդի մոտ էին նաեւ ամենահայտնի մուլտհերոսները, որոնք ապահովեցին «Mr. GYROS»-ի ամենափոքրիկ հյուրերի ուրախ ժամանցը:

Ներկաների հաճելի ու տոնական տրամադրությունն էլ ավելի էր թեժացնում Dj Smoke-ը: Հայտնի հումորիստ Պոնչին էլ վստահվել էր հանդիսավարի պատասխանտու գործը, ինչը նա համեմեց իրեն բնորոշ հումորով եւ կատակներով:

«Mr. GYROS»-ն այդ օրը ստացավ բազում շնորհավորանքներ եւ շնորհակալական խոսքեր:

Իր երախտիքի խոսքը հաճախորդներին ուղղեց նաեւ «Mr. GYROS» ընկերության գործադիր տնօրեն Դավիթ Սապոնջյանը։

«Այս տարիների ընթացքում մեր բոլոր հաջողությունների ու ձեռքբերումների հիմքն ու գրավականը եղել են մեր հաճախորդները: Մենք բոլորիդ շատ սիրում ենք ու շնորհակալ ենք, քանի որ ձեզ համար ենք գործում, ձեզ համար ենք աշխատում ու ձեր շնորհիվ է, որ այսօր մենք կայացել ենք: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ մեր ամբողջ անձնակազմին` մեր թիմին, որն այս տասը տարիների ընթացքում դարձել է  մի յուրահատուկ ընտանիք: Շնորհակալ եմ մեր գործընկերներին, որոնց հետ տարիներ շարունակ համագործակցում ենք: Ինչպես նաև շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր մրցակիցներին, որովհետեւ առողջ մրցակցությունը նույնպես ճիշտ մոտեցումներով ներկայանալու եւ մեր հաճախորդներին ուրախացնելու գրավական է»,- իր խոսքում նշեց նա:

Միջոցառման անակնկալների շարքը շարունակեցին սիրված աստղեր Գարիկ Պապոյանը եւ Սոնա Ռուբենյանը, ովքեր շքեղ համերգային շոու ծրագրով եւ իրենց ամենահիթային կատարումներով հաճելի պահեր պարգեւեցին ներկաներին:

«Mr. GYROS»-ը շատ կարեւոր գործունեությամբ է զբաղվում: Ես այս ցանցի մասին մի բան կարող եմ ասել` սա մի վայր է, որտեղ ամեն մեկն իր ճաշակով մի բան կգտնի»,-ելույթից առաջ նշեց Գարիկ Պապոյանը:

Սիրված աստղերի ելույթն ավարտվեց նախադեպը չունեցող անակնկալով: Առաջին անգամ Հայաստանում 10.000 փուչիկներ վերեւից թափվեցին ցած` ապշեցնելով հանդիսատեսին ու հյուրերին: Իսկ ծննդյան տոնի խորհրդանիշը` տորթը, կազմակերպիչները համտեսեցին հավատարիմ հաճախորդների հետ, ովքեր «Mr. GYROS»-ին մաղթեցին նորանոր հաջողություններ, շարունակական ընդլայնում եւ բազում հաճախորդներ:

Միջոցառման մանրամասները`տեսանյութում:



© NEWS.am STYLE