«Լավ հարաբերությունների համար սեքս է հարկավոր». երկրորդ երեխայի ծնունդից հետո Աննա Խիլկեւիչը հայ ամուսնուց բաժանման եզրին է եղել

12:55   17 մայիսի, 2019

ТНТ հեռուստաընկերության աստղ Աննա Խիլկեւիչը Իրինա Շիխմանի «А поговорить?» YouTube-յան շոուի աստղն է դարձել։ 32-ամյա դերասանուհին անկեղծորեն պատմել է «Универ»-ից հետո կյանքի, ընտանիքի եւ այն մասին, թե ինչպես է վերապրել ճգնաժամը ամուսնու՝ Արթուր Մարտիրոսյանի հետ հարաբերություններում։ Շիխմանը որոշել է իմանալ՝ ինչպես է Խիլկեւիչն ապրում հայ ամուսնու հետ։

Դերասանուհին նշել է, որ Արթուր Մարտիրոսյանն այնքան էլ հաճախ չի արտահայտում մեղմ զգացմունքներն իր նկատմամբ, ինչի համար ինքը երբեմն նախատում է նրան։ «Ես նրան նախատում եմ, որ նա այնքան շատ չի ասում, որ սիրում է ինձ, որքան հարկավոր է։ Բայց նա ասում է։ Շաբաթվա ընթացքում մեկ անգամ հաստատ ասում է»,- հայտարարել է Խիլկեւիչը։

Похожее изображение

Աննան իր կարծիքն է արտահայտել այն հարցի վերաբերյալ՝ ինչպես կարելի է հարաբերություններում պահպանել կիրքը եւ արդյոք հնարավոր է իդեալական կին դառնալ։ «Ինչպե՞ս իդեալական կին դառնալ։ Դա հնարավոր չէ։ Բայց որ չի կարելի գլուխը տանել, հաստատ։ Ահա նա եկել է։ Եթե շատ է աշխատել, հոգնել է, մարդուն հանգստանալու հնարավորություն տուր։ Նրա համար ընթրիք պատրաստիր, հարցրու՝ ինչ է նա ուզում։ Հարկավոր է զգալ նրան։ Եթե նա տրամադրություն չունի, հարկավոր չէ անմիտ կերպով անհանգստացնել նրան կամ ծանրաբեռնել։ Հաջորդ օրը կանի դա։ Եվ լավ հարաբերությունների համար պարտադիր սեռական հարաբերություն է անհրաժեշտ։ Ես դա չեմ կարող բացատրել, բայց դա ստուգված է։ Ես չգիտեմ՝ ինչ կլինի, երբ մենք  50-60 տարեկան լինենք։ Երբ տղամարդն ու կինը սեռական հարաբերություն չեն ունենում, հարցեր են առաջանում։ Նրանք նյարդայնացնում են միմյանց։ Միջինում հարկավոր է շաբաթվա ընթացքում 2-3 անգամ։ Կարելի է նաեւ ավելի հաճախ, սակայն երեխաներ, աշխատանք... Ինչպե՞ս է մեզ հաջողվում պահպանել կիրքը։ Մենք սիրում ենք միմյանց»,- նշել է դերասանուհին։

Картинки по запросу хилькевич с мужем

Խիլկեւիչի խոսքով՝ անցյալ տարի նա եւ Արթուրն ամուսնալուծության եզրին են եղել։ Աստղային ընտանիքում անհամաձայնությունը սկսվել է երկրորդ դստեր լույս աշխարհ գալուց հետո։ «Ինչ-որ պահի, երբ մենք շուրջօրյա դայակ չունեիքն, այն ժամերին, երբ չորսով էինք մնում, ես մտածում էի, որ կխելագարվեմ, որ մենք կաբաժանվենք։ Մենք մշտապես վիճում էինք։ Ես դեռ չեմ սովորել հոգ տանել երկու երեխաների մասին, ավագ դուստրս խանդում էր, մեր հայրը դեռ չի կարողանում հաղթահարել դա։ Իսկ ես պետք է պատրաստվեմ աշխատանքի, նկարահանումների»,- նշել է Աննա Խիլկեւիչը։



© NEWS.am STYLE