Թողարկվել է «Մեծ պայթյունի տեսության» վերջին սերիան

15:02   17 մայիսի, 2019

«Մեծ պայթյունի տեսությունը» Ամերիկայում ամենահայտնի կատակերգական սերիալներից մեկն է, որն էկրաններ է բարձրացել 2007թ.-ին (նախագիծը 12 եթերաշրջան է ունեցել)։ Երկու երիտասարդ, տաղանդավոր ֆիզիկոսների, նրանց գրավիչ հարեւանուհի Փենիի, ինչպես նաեւ նրանց ընկերների՝ աստղոֆիզիկոս Ռադջեշ Կուտրապիալիի եւ ինժեներ Հովարդ Վոլովիցի մասին պատմությունը գրավել է ամբողջ աշխարհի հանդիսատեսին։

Անկախ նախկինի նման բարձր վարկանիշից («Մեծ պայթյունի տեսության» լսարանը կազմում է 10 մլն մարդ) եւ 10 «Էմմի» մրցանակից՝ հանդիսատեսը ստիպված կլինի հրաժեշտ տալ նախագծին. Շելդոնի դերակատար Ջիմ Փարսոնսը հայտարարել է, որ չի երկարացնի պայմանագիրը, եւ նախագծի պրոդյուսերները որոշում են կայացրել փակել սիթքոմը։ «Ես հեռանալու պատճառներ չունեի։ Պարզապես ես դադարել եմ լինել այնպիսին, ինչպիսին էի նախկինում»,- պարզաբանել է Փարսոնսը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kaley Cuoco (@kaleycuoco)

Եվ ահա հեռուստադիտողը դիտել է «Ստոկհոլմյան համախտանիշ» անվանումով վերջին սերիան։

Զգուշացեք, սփոյլեր է։

Ամեն ինչ դրական վերաջաբան է ունենում։ Փենին եւ Լեոնարդն իմացել են, որ երեխա են ունենալու. Շելդոնը եւ Էմին Նոբելյան մրցանակ են ստացել (բոլորը մեկնել են Շվեդիա՝ մասնակցելու մրցանակաբաշխության արարողությանը, որի ընթացքում Շելդոնը հանդես է եկել ելույթով), եւ գլխավոր իրադարձությունը՝ վերելակը վերջապես վերանորոգել են։ Ավարտին բոլորը կրկին նստած են Շելդոնի եւ Էմիի բնակարանում, Շելդոնը մեդալ է կրում։



© NEWS.am STYLE