Ուսը բաց հագուստ եւ արտահայտիչ դիմահարդարում. Մարիամ Ալեքսանյանի հմայիչ կերպարը

18:49   17 մայիսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարներում դերասանուհին ուսի հատվածում բաց վերնաշապիկ է կրում եւ արտահայտիչ դիմահարդարմամբ է, որն ընդգծում է նրա գեղեցկությունը։ «Տեսնեմ՝ ինձ ինչքան լավ եք ճանաչում։ 1. Ես տխուր եմ։ 2. Ես ջղայն եմ։ 3. Հայ հայ ա՝ մեկին սպանելու եմ»,- մեկնաբանություններում կատակել է երիտասարդ դերասանուհին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում Մարիամն ամբողջությամբ սեւ հագուստ էր կրում. դերասանուհին կերպարն ամբողջացրել րէ խոշոր գոտիով եւ ականջօղերով։ Նա նուրբ դիմահարդարում էր ընտրել։ «Գեղեցկուհի»,- լուսանկարի մեկնաբանություններում գրել էր հետեւորդներից մեկը։



© NEWS.am STYLE