Առանց շպարի եւ աֆրիկյան հյուսքերով. Աննա Գրիգորյանի լուսանկարները

19:43   17 մայիսի, 2019

Դերասանուհի Աննա Գրիգորյանը կիսվել է նոր լուսանկարներով՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբոլգում հրապարակված լուսանկարներում դերասանուհին վարդագույն զգեստ է կրում, որը համադրել է մուգ գույնի, փոքրիկ պայուսակի հետ։ Այս պայուսակներն, ի դեպ, սեզոնի գլխավոր թրենդերից մեկն են։ Դերասանուհին առանց շպարի է։ Այսպիսի լուսանկարներ Աննա Գրիգորյանի էջում բազմաթիվ են. նա չի վախենում ցուցադրել իր բնական գեղեցկությունը

Հիշեցնենք՝ ավելի վաղ դերասանուհին լուսանկարներ էր տեղադրել՝ ներկայացնելով նոր սանրվածքը։ «Վերջապես ես արեցի դա»,- մեկնաբանություններում անգլերենով գրել էր Աննան։



© NEWS.am STYLE