«Այդ կնանման վամպի՞րը». Ռոբերտ Պատինսոնը Բեթեմենի դերի գլխավոր հավակնորդն է

18:13   17 մայիսի, 2019

Անգլիացի դերասան Ռոբերտ Պատինսոնը, որը համաշխարհային ճանաչում է ստացել Էդվարդ Կալենի «Մթնշաղը » ֆիլմում դերակատարումից հետո, բանակցություններ է սկսել  Բեթմենի դերի համար Մեթ Ռիվզի ֆիլմում, հայտնում է Variety-ն։

Картинки по запросу Паттинсон getty

Ըստ հրատարակության տվյալների՝ բանակցություններն ավարտական փուլում են։ Սակայն Warner Bros ընկերությունը հրաժարվել է մեկնաբանել, թեեւ, ըստ ամենայնի, հենց նա էլ կկատարի այդ դերը։

Բեթմենի մասին պատմության երկրպագուները միանշանակ չեն արձագանքել նորությանը։ «Գրողը տանի, դուք կատակո՞ւմ եք։ Ռոբերտ Պատինսոնը՝ այդ կնանման վամպիրը, Բեթմե՞ն է լինելու։ Գրողը տանի»,- գրել է Twitter-ի օգտատերերից մեկը։

Լուսանկարները՝ Getty, Twitter



© NEWS.am STYLE