Անահիտ Սիմոնյանը սիրառատ լուսանկար է հրապարակել է որդու հետ

20:41   17 մայիսի, 2019

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը կիսվել է ջերմ ընտանեկան լուսանկարով։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է, երգչուհին լուսանկար է հրապարակել որդու՝ Արմանի հետ։ Անահիտ Սիմոնյանը սպիտակ վերնաշապիկ է կրում եւ նուրբ դիմահարդարմամբ է։ Լուսանկարներից մեկի մեկնաբանություններում երգչուհին հայտնել է, որ որդին փոխադրվել է երրորդ դասարան։ «Միայն առաջ»,- գրել  է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում նա նստած էր մոտոցիկլի վրա։ Անահիտը կրում էր սեւ, ուլտրակարճ վերնաշապիկ զգեստ եւ նույն երանգի շղթայաներով կոշիկներ։ Կադրին կից երգչուհին իր հետեւորդներին տեղեկացրել էր, որ կրում է իր ապրանքանիշի հանդերձանքը։



© NEWS.am STYLE